Հանդիպում «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Խաղաղություն Արցախին» խորագրով «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցներին:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ այս միջազգային միջոցառումն Արցախի կյանքում արդեն դարձել է ավանդական, ինչն իր ուրույն դերակատարությունն ունի մեր հանրապետությունում քանդակագործության եւ մշակույթի զարգացման գործում՝ արվեստի միջոցով նպաստելով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը եւ նրանց միջեւ մշակութային երկխոսության հաստատմանը:
Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքից: