ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիին

Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոլանդ Քյուրին (նստավայրը՝ Մոսկվա), Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոս Արտաշես Էմինին և կանադահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Կանադայի Կառավարության կողմից հայ համայնքի հանդեպ ունեցած հյուրընկալ և ջերմ վերաբերմունքը: «ՀՀ իշխանությունները մշտապես  կոչ են անում այլ երկրներում բնակվող հայերին լինել տվյալ երկրի լավ քաղաքացիներ՝ պահպանելով ազգային ինքնությունն ու մշակութային արժեքներըե, – նշեց գերատեսչության ղեկավարը:

Նախարարը բարձր գնահատեց այն հանգամանքը, որ դեռևս 2002 թվականին Կանադայի սենատն ընդունել է  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև, որով կոչ է արվում Կանադայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել պատմական ճշմարտությունը հերքելու կամ աղավաղելու ցանկացած փորձ, ինչպես նաև՝ Կանադայում ապրիլի 24-ը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հիշատակը հարգելու ամենամյա օր դարձնելը: Հ.Հակոբյանը կարևորեց նաև  ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրի վերաբերյալ նախարար Ջեյսոն Քեննիի քննադատական ելույթը:

Նախարար Հ.Հակոբյանը նշեց, որ  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախատեսվող միջոցառումներում ակնկալվում է Կանադայի և՛ պառլամենտական, և՛ կառավարական բարձր մակարդակի ներկայացուցչություն Հայաստանում:

Ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը և իրականացրած աշխատանքները՝ ՀՀ սփյուռքի նախարարը խոսեց հին և նոր սփյուռքների հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունների, ինչպես նաև երկքաղաքացիության ինստիտուտի ընդունման կարևորության մասին:

Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննին շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ հյուրընկալության և տրամադրած ժամանակի համար: Նա  նշեց, որ Կանադայում հայերը լավ քաղաքացիներ են, իրենց աշխատասիրությամբ և մտավոր բարձր ունակություններով նպաստում են երկրի տարբեր ոլորտների զարգացմանը:

ՀՀ սփյուռքի նախարարը Ջեյսոն Քեննին նվիրեց նախարարության նախաձեռնությամբ և պատվերով լույս տեսած  «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներե պատկերագիրքը  և «Հայերը Օսմանյան կայսրության  վերջալույսինե խորագրով «Նյու Յորք Թայմսե թերթում տպագրված Հայոց Ցեղասպանության մասին նյութրի ժողովածուն:

Քննարկվեցին սիրիահայերին օգնություն տրամադրելուն, «Նոր Հալեպե թաղամասի կառուցմանն աջակցության հետ կապված հարցեր:

IMG_8323-1 IMG_8331-1 IMG_8356-1

Scroll Up