Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում մեծ խանդավառությամբ նշվեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/vardavar.jpg)
Հուլիսի 27-ին, վաղ առավոտից աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Հավատացյալները գալիս էին մասնակից դառնալու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկի՝՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի նշանավորմանը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի Պատարագիչն էր Տ.Հուսիկ քահանա Հարությունյանը: Հավարտ Պատարագի Սրբազան հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա մասին, կարևորելով տոնի Աստվածային խորհուրդը և պատգամեց նորոգվել Հիսուսով, Պայծառակերպվել, Քրիստոսով ապրել նոր կյանք, որը մարդկությանը կբերի բարություն, սեր, համերաշխություն և հոգևոր լուսավորություն: Սրբազանը նաև հորդորեց հարստացնել կյանքը հոգևոր արժեքներով, բարի գործերով, գթասրտությամբ և ներողամտությամբ:
Տոնական տրամադրությունը շարունակվեց եկեղեցու բակում կազմակերպված ջրախաղով: Սրբազան առաջնորդի կողմից օրհնություն ստանալուց հետո տարածվեց միմյանց վրա ջուր ցողելու ուրախ և աշխույժ տեսարանը: Ջրախաղի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու պատարագի մասնակիցները, բոլոր հավատացյալները:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությա
http://armenianchurch.ge/