«Ջավախքի ճամբար 2014» ծրագրի փակման արարողությունը Ախալցխայում

Հուլիսի 19-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի բակում հանդիսավոր կերպով փակվեց «Ջավախքի ճամբար 2014» ամառային ծրագիրը: Ծրագրի փակման արարողությունը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով:

Միջոցառման ընթացքում շուրջ 100 երիտասարդներ ու պատանիներ իրենց հարազատներին ներկայացրին այն ամենը, ինչ սովորել էին 10 օրերի ընթացքում «Ջավախքի ճամբար» ծրագրի շրջանակներում:

Պատանիներն ու երիտասարդները միասին երգեցին մի շարք հայրենասիրական երգեր, պարեցին հայկական պարեր և ներկաներին ցուցադրեցին մի քանի թատերական ներկայացումներ:

Միջոցառման ավարտին ճամբարի մասնակիցները նվերներ բաժանեցին իրենց խմբապետերին, ովքեր ծրագրի իրականացման համար ժամանել էին ԱՄՆ-ից, Ուրուգվայից և Մեծ Բրիտանիայից:

«Ջավախքի ճամբար 2014» ծրագրի փակման արարողություն է տեղի ունեցել նաեւ Ախալքալաքում:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում մեկնարկել էր 10-օրյա «Ջավախքի ճամբար 2014» ամառային ծրագիրը, որը իրականացվում է Սամցխե-Ջավախքում արդեն երրորդ տարին:

Տվյալ ծրագիրը իրականացվում է Հայ Օգնության Միության աջակցությամբ, ինչպես նաեւ մասնավոր օժանդակություններով:

www.Akhaltskha.Net

13625622 23207460 30066800 37486307 51362091 71855921

Scroll Up