Հայկական մշակութային միջոցառում Ֆրանսիայի խոշոր քաղաքներում

Հուլիսի 5-ին Մարսելի Համագումարների պալատում տեղի ունեցած համերգով ավարվեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ ու Ֆրանսահայ Երիտասարդական Միության ջանքերով կազմակերպված Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթի հյուրախաղերը Ֆրանսիայում։

Փարիզի, Լիոնի և Մարսելի անմենահեղինակավոր սրահներում կայացած համերգներով հայ երիտասարդները ֆրանսիացի հանդիսատեսին հիացրին իրենց բարձրարվեստ կատարումներով, նորարարական շնչով ու երաժշտական տպավորիչ ընտրանիով` Կոմիտասից մինչև Վիվալդի, Սայաթ-Նովայից մինչև Մոցարտ, հայկական ժողովրդական մեղեդիներից մինչև Արամ Խաչատրյան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Scroll Up