Առաջարկների ներկայացման հրավեր (ԱՆՀ). Զարգացմանը և վերաինտեգրմանն ուղղված միկրոծրագրեր

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը  (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit – GIZ) հրավիրում է Սփյուռքի՝ Հայաստանից դուրս գրանցված ու շահույթ չհետապնդող կազմակերպություններին կամ Հայաստան վերադարձած անձանց կողմից ստեղծած շահույթ չհետապնդող կազմակերպություններին ԵՄ Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար “Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում` կիզակետում պահելով վերադարձին և վերաինտեգրմանն ուղղված գործողությունները` ԵՄ-Հայաստան շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում”  ծրագրի ներքո ներկայացնել Հայաստանի զարգացմանն (օր.` սոցիալական, կրթական, տնտեսության զարգացման) և վերադարձողների վերաինտեգրմանն ուղղված միկրոծրագրերի առաջարկներ:

ԱՆՀ-ի փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալու նպատակով հետաքրքրված կազմակերպությունները կարող են պաշտոնապես դիմել՝

ԵՄ Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար

ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանին

էլ. փոստ՝ karine.simonyan@giz.de

ԱՆՀ-ի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հետաքրքրված կազմակերպություններին կտրամադրվի էլ. փոստով՝ անվճար: ԱՆՀ-ի փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալու Ձեր հայտում խնդրում ենք ԳՄՀԸ (GIZ) համար ընդգրկել հետևյալ տեղեկությունները.

Կազմակերպության անվանումը

Կոնտակտային անձը/պաշտոնը

Էլ. փոստ

Հեռախոս

Հասցե

Առաջարկներն ընդունվում են մինչև 2014 թվականի հուլիսի 16-ը Երևանի ժամանակով ժամը 17.00-ը հետևյալ հասցեով՝

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ GmbH) հայաստանյան գրասենյակ

Բաղրամյան պողոտա 4/1

Երևան 0019, Հայաստանի Հանրապետություն

GIZ-ի գրասենյակ, Երևան

Scroll Up