Մագնուս Կարլսենը Երեւանում խաղատախտակի մոտ էր հրավիրել հայ պատանի շախմատիստներին

Երեւանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միաժամանակյա շախմատային սեանս անցկացրեց հայ պատանիներին հետ: Մինչ կսկսվեին պարտիաները նորվեգացին հարգանքի տուրք մատուցեց Տիգրան Պետրոսյանի հիշատակին` ծաղիկներ դնելով նրա արձանին:
Շախմատային սեանսին մասնակցեցին 12 պատանի շախմատիստներ, ովքեր սովորում են Հայասանի շախմատի ակադեմիայում: Թեև պատանիներից բոլորը պարտվեցին, սակայն ակնհայտ էր, որ շախմատիստները շատ են հուզվում: Մասնակիցներից Արա Երոյանը, ում խաղատախտակի առջև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սովորականից երկար էր կագնում, խոստովանեց, որ նախապատրատսվել էր այս խաղին:
«Նա ուժեղ էր խաղում, ես էլ չկարողացա գրոհներին դիմանալ դրա համար էլ հանձնվեցի: Ինձ համար մեծ հիշողություն կլինի այս պարտիան»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատանի շախմատիստը:
Հայաստանի շախամատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը փաստեց, որ այս սեանսին մասնակցող պատանիները լավագույններն են: «Կարծում եմ երեխաների համար այսօր մեծ տոն է, սա նրանց համար ամենահիշվող օրերից մեկը կլինի»,-ասաց Լպուտյանը` հավելով, որ երեխաներն այդքան էլ լավ չխաղացին:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: