Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ֆիլիպինների նախագահին

Հունիսի 10-ին հանդիսավոր պայմաններում Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) իր հավատարմագրերը հանձնեց Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Բենինո Աքինո Երրորդին:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներով փոխայցելությունների, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչների միջև կապերի հաստատման անհրաժեշտությունը:

Ֆիլիպինների նախագահը հույս հայտնեց, որ նոր դեսպան Վարդանյանի հավատարմագրումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը միտված գործնական քայլեր ձեռնարկելուն։ Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

g_image (2) g_image (3)

Scroll Up