Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ծրագրին

Հունիսի 7-8-ին` երկրորդ տարին անընդմեջ, Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ծրագրին:

1908թ. կառուցված Կանադայում ՀՀ դեսպանության շենքը նախկինում ծառայել է նաև որպես Ուրուգվայի, ապա Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչություններ, իսկ 2007թ. ընդգրկվել է Օտտավայի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շենքերի կազմում:

Երկու օր տևած բաց դռների միջոցառման շրջանակներում դեսպանությունն ընդունեց շուրջ 700 այցելու, ովքեր ծանոթացան շենքի ճարտարապետությանը, հնարավորություն ունեցան տեղեկություններ ստանալ հայկական մշակույթի և պատմության վերաբերյալ:

Դեսպանության աշխատակիցները հանգամանալից ներկայացնում էին հայկական արվեստը, խաչքարերի, եկեղեցիների դերն ու արժեքը հայկական ճարտարապետության մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Scroll Up