Թուրքիայում ավագ բուժքույրը գիրք է գրել Ցեղասպանությունից փրկված իր հայ տատիկի մասին.News.am
Թուրքիայի մասնավոր հայտնի հիվանդանոցներից մեկի ավագ բուժքույր Այսել Քարսլըն ներկայացրել է Վարդանուշ անունով իր հայ տատիկի կյանքի մասին պատմող գիրքը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի Lokman Hekim Etlik հիվանդանոցի ավագ բուժքույր Այսել Քարսլըն հանդիսավոր պայմաններում եւ ընթերցողների ակտիվ մասնակցությամբ իրականացրել է իր գրքի շնորհանդեսը եւ վաճառել գիրքն իր ստորագրությամբ։
Այսելը նշել է, որ «Վարդանուշի Ալին» գրքում ներկայացրել է Վարդանուշ անունով իր հայ տատիկի կյանքը։
Նշվում է, որ առաջիկա օրերին Այսել Քարսլըն մասնակցելու է նաեւ Ստամբուլում, Բուրսայում, Մալաթիայում եւ Գիրեսունում կազմակերպվող շնորհանդեսներին, որի ժամանակ եւս գրքերը վաճառելու է իր ստորագրությամբ։