eBay-ում վաճառվում է Անտոնիոսի և Կլեոպատրայի՝ հայկական թագով դրամի պատճենը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/g_image4.jpg)
EBay առցանց աճուրդի հսկան վաճառքի է հանել Եգիպտոսի լեգենդար թագուհի Կլեոպատրայի և Հռոմի եռամիապետ Անտոնիոսի պատկերներով պատմական մետաղադրամի պատճենը, որում հայտնի սիրեկանները հայկական թագով են:
Կայքում նշված է, որ սա պատմության մեջ թերևս ամենահայտնի մետաղադրամն է: Դրամը հատվել է ի նշան Հայաստանի նվաճման, ինչն Անտոնիոսն ու Կլեոպատրան համարել են Հռոմեական կայսրության նկատմամբ իրենց հաղթանակի հույս:
Մետաղադրամը վերարտադրված է ԱՄՆ-ում, մեկնարկային գինն է 75 ԱՄՆ դոլար: Նշվում է, որ առաքումը Հայաստան գուցե հնարավոր չլինի: