Կարվի ամեն ինչ պետության սահմաններն ամուր եւ անվտանգ պահելու ուղղությամբ. Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագիծ եւ տեղում ծանոթացել պաշտպանական համակարգի ներկա վիճակին:
Երկրի ղեկավարը «Արիության համար» եւ «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել մի խումբ զինծառայողների` ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար:
Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ այսուհետ էլ կարվի ամեն ինչ պետության սահմաններն ամուր եւ անվտանգ պահելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքից: