Երեխաների տոնը Մարսելում

Farell ապրանքանիշի նախագահ Գոռ Հարոյանը, ով հայտնի է Farell բրենդով ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում, հաճելի անակընկալ է պատրաստել Հունիսի 1-ի առթիվ:

Երեխաների պաշտպանության միջազային օրվան ընդառաջ նա այցելել է Մարսել քաղաքի հայկական դպրոցները, երաժշտական, պարային կազմակերպությունները ` բարեգործական նպատակով:

Այս միջոցառումները կազմակերպելու համար նրան աջակցել են Հայ Ֆրանսիական Առեվտրաարդյունաբերական Պալատի նախագահ Բեռնար Հաթերմիանը և բարձր նորաձևություն ստեղծող Նաիրա Սարգսյանը, գործարարներ և նորաձևության աշխարհի ներկայացուցիչներ:

Գոռ Հարոյանն այս բարեգործական նախաձեռնությունն իրականացնելու համար ընտրել էր Մարսելը, քանի որ Ֆրանսիայի ամենամեծ հայկական համայնքը հենց այդ քաղաքում է:

Հաճելի է, որ Հայաստանից դուրս ևս մեր հայրենակիցներն ազգանպաստ գործունեություն են ծավալում ,նորանոր հաջողություններ ենք մաղթում Գոռ Հարոյանին` հուսալով, որ հերթական նվաճումներից միշտ իրենց բաժինը կունենան հայ մանուկները:

slaq.am

Scroll Up