Հունիսի մեկը կրկնակի տոն էր վերականգնողական կենտրոնի սաների համար

Արդեն 2 տարի է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործում է վերականգնողական կենտրոն, ուր շաբաթական երեք օր երեխաների համար հատուկ դասեր են անցկացվում: Երեխաների պաշտպանության միջազգային օրը կրկնակի տոնական էր վերականգնողական կենտրոնի սաների համար:

Նախ, որ նրանք մասնակցեցին տոնական միջոցառման, և որ նրանցից մի քանիսը այդ օրը դարձան Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ: Ձեռամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն վրդ Սալբիյանի և Տեր Տաթև քահանա Մարուքյանի մկրտվեցին կենտրոնի 4 սաներ: Անթաքույց էր ծնողների և մկրտվողների հուզմունքը:

Շնորհավորելով մկրտվողներին և նրանց հարազատներին Հայր Բաբգէնը աղոթք բարձրացրեց առ Աստված հայցելով, որ տերը իր բարեխնամ աջի հովհանու ներքո պահի այս երեխաներին, պարգևի նրանց առողջություն և խաղաղ մանկություն:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

1607032_649526131796437_1424461131897575810_n 10173747_649526338463083_410983101490499576_n 10305182_649525518463165_3384193187364023710_n 10322657_649526528463064_4417531448275839869_n 10325634_649526365129747_5611014505742595346_n 10334460_649525375129846_7499624869892319742_n 10366260_649525808463136_4026208345655953076_n 10403625_649526785129705_8604878071699527971_n 10415642_649525225129861_8372204960638451396_n 10430868_649526581796392_6707393341622808907_n 10438326_649525228463194_8072327532986491156_n 10441978_649525391796511_723129980821267873_n

Scroll Up