Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը

Մայիսի 30-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Օրակարգում էին ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 36 արձանագրային որոշմամբ հաստատված` հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եվ այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների ու տվյալների միասնական համակարգի ստեղծման ծրագրի  իրականացման միջոցառումների կատարման  ընթացքի, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի հայ համայնքերի  վարչության կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր:

Տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչության պետ Վ.Վարդանյանը նշեց, որ Հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների ու տվյալների միասնական համակարգի ստեղծման նպատակով հավաքագրվում են Uփյուռքի հայ մաuնագիտական ներուժի վերաբերյալ նյութեր, համալրվում է էլեկտրոնային միաuնական շտեմարանը, ստեղծվում են համահայկական մաuնագիտական ցանցեր, համահայկական ծրագրերում և համազգային խնդիրների լուծման գործում ապահովվում է uփյուռքահայերի մաuնակցությունը, ինչպես նաեւ նրանց ներուժի oգտագործման համար ձեւավորվում է նպաuտավոր միջավայր:

Կատարվում է Սփյուռքի համահայկական և տարածաշրջանային, համայնքային կառույցների հաշվառում, մասնագետների, կազմակերպությունների և ԶԼՄ-ների մասին ամբող­ջա­կան տեղեկությունների ու տվյալների հավաքագրում, տեղեկատվական-էլեկտրոնային շտեմարանի ստեղծում:

Ստեղծվում են Համահայկական համաժողովների, գիտաժողովների, փառատոների, հավաքների, «Սփյուռք»  ամառային դպրոցի մասնակիցների մասնագիտական ընկերակցություններ:

2012-2014թթ. ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային շտեմարանը համալրվել է 19.430 անձանց եւ կառույցների տվյալներով:

Նշվեց նաեւ, որ ՀՀ սփյուռքի նախարարության տվյալների շտեմարանին զուգահեռ` սփյուռքյան կազմակերպությունների, հոգևոր կառույցների, բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների, մշակութային և կրթական կազմակերպությունների, կուսակցությունների, հայագիտական կենտրոնների և ամբիոնների, գրադարանների, մասնագիտական միությունների, ճանաչված սփյուռքահայերի և անհատների վերաբերյալ տեղեկություններ ու տվյալներ են պարունակում նաև նախարարության էլեկտրոնային գրադարանի /www.libmindiaspora.am/, Սփյուռքի պատմության վիրտուալ թանգարանի/www.armdiasporamuseum.com/, «Հայերն այսօր» պարբերականի/www.hayernaysor.am/, «Արի տուն» ծրագրի/www.aritun.am/  «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի /www.imhayastan.am/  կայքերը:

Ընդգծվեց, որ տվյալների շտեմարանի ծավալների մեծացման հետ կապված` անհրաժեշտություն է առաջանում վերանայել ստեղծված կայքի կառուցվածքը: Կայքի ծրագրային հենքը և կառուցվածքը  փոխելով՝  հնարավորություն կընձեռվի  օրեցօր մեծացող բովադակության ծավալներին զուգահեռ, այն որոշակի սահմանափակումներով բացել նաև առանձին օգտագործողների համար:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ պետք է առավել ինտենսիվ կազմակերպել շտեմարանում տվյալների համալրումը՝ օգտագործելով նաեւ  Համաշխարհային հայկական կոնգրեսի գրադարանի տվյալները:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի հայ համայնքերի  վարչության կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ Հ.Ասլանյանը:

Նա ներկայացրեց, որ 2013թ. հունիսի 17-23-ը  Մարսեում ՀՀ սփյուռքի նախարարության, «Terre d` Armenie» կազմակերպության, «ARARAT TV»-ի տնօրեն  Ռիչարդ Ֆինդիկյանի, Մարսելի փոխքաղաքպետ, «Didier Parakian» բրենդի հիմնադիր  Դիդիե  Պարակյանի, Մարսելի Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական  պալատի և Մարսելի 13, 14-րդ թաղամասերի թաղապետ, Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան ղեկավար Կարո Հովսեփյանի հետ համատեղ կազմակերպվել եւ հաջողությամբ անցկացվել են «Հայկական գերազանցության շաբաթ» խորագրով միջոցառումները, որոնց շրջանակներում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին շնորհվեց Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում:

Վարչության աջակցությամբ 2013թ. նոյեմբերի 24-25-ին Բելգիայի և Հոլանդիայի հայ համայնքների հետ համատեղ  կազմակերպվեց «Հայկազունք» համույթի համերգները Բելգիայում (նոյեմբերի 24-ին) և Հոլանդիայում (նոյեմբերի 25-ին):

Վարչությունն ապահովել է ՀՀ ժողովրդական երգիչ Արսեն Գիրգորյանի և իր երաժշտախմբի համերգը Բարսելոնայի  Համաեվրոպական հայակական 20-րդ խաղերի փակման միջոցառմանը 2014թ. ապրիլի 21-ին:

Ապահովվել է ապրիլի 24-27-ը Մոնակոյի «Art Monaco» հեղինակավոր միջազգային ցուցահանդեսի («Գրիմալդի Ֆորում») նկարների սրահում Հայաստանի մասնակցությունը:

Ինչպես նախորդ 5 տարիներին, այս տարի նույնպես ապրիլի 24-ին, Եվրոպայի հայ համայնքների վարչության կազմակերպամամբ և Ս. Բեդոյանի հովանավորությամբ, Փարիզի «Դպրոցասեր»  վարժարանի սաները ժամանել են Հայաստան և մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը, իսկ ապրիլի 25-ին այցելել են ՀՀ սփյուռքի նախարություն:

2013թ. հոկտեմբերի 25-26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Ֆրանսիայի «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության համատեղ ուժերով  Երևանում անցկացվել է «Սրտաբանության Եվրակովկասյան 4-րդ համաժողովը»:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ պետք է առավել ակտիվացնել կապը Արեւելյան Եվրոպայի հայ համայնքների հետ, ապահովել տեղեկատվության փոխանակման բոլոր հնարավոր միջոցները՝ համայնքներին ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի մասին տեղեկացնելու եւ վերջիններիս ներգրավելու նպատակով:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ անցնող ամիսը ծանրաբեռնված էր ամենաբազմազան միջոցառումներով, որոնցից կարեւորվեց հատկապես «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումները Հայաստանում,  «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում Արշիլ Գորկուն նվիրված միջոցառման և ցուցահանդեսի բացումը,  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ հանդիպումը, ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի մետաղյա-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի բացումը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հավաք-հանդիպումը եւ այլն:

Scroll Up