Վարուժան Հակոբյանը երրորդն էր ԱՄՆ առաջնությունում

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ առաջնությունում 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:  Այս մասին տեղեկացնում է lurer.com-ը:  11-րդ տուրում Հակոբյանը սևերով հանդիպել է Լենդերմանի հետ և պարտիան ավարտել ոչ-ոքի: Գատա Կամսկին հաղթել է Ջոշուա Ֆրիդելին և իր ունեցած 7 միավորով բարձրացել առաջին հորիզոնական: Նույնքան միավոր են ունեցել նաև Հակոբյանը և Լենդերմանը, սակայն նրանք լրացուցիչ միավորներով զիջել են մրցակցին:

Մանրամասն՝  lurer.com-ում:

Scroll Up