Շրջանառության մեջ են դրվել հայ հետախույզներին նվիրված նամականիշերը

Այսօր մարվել եւ շրջանառության մեջ է դրվել «Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ եւ չորս նամականիշ: Այս մասին տեղեկացնում է mediamax.am-ը:
Մեկ նամականիշով գեղաթերթիկը, որը նվիրված է հայազգի լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանին, պատկերում է նրա դիմանկարը երկրագնդի երկու կիսագնդերի խորապատկերին: Նամականիշի ձախ անկյունում ներկայացված է Գեւորգ Վարդանյանին շնորհված ԽՍՀՄ հերոսի շքանշանը:
Գեղաթերթիկի խորապատկերին պատկերված է սիմվոլիկ հետախույզի ուրվագիծը եւ խոշորացույց, որտեղ թաքնված է SECRET բառը:
Չորս նամականիշերի վրա պատկերված են հայազգի լեգենդար հետախույզներ Հակոբ Դավթյանը, Իվան Աղայանցը, Հայկ Հովակիմյանը եւ Աշոտ Հակոբյանը երկրագնդի երկու կիսագնդերի եւ խոշորացույցի խորապատկերին: