Դաղստանում կանգուն է Ռուսաստանի ամենահին հայկական եկեղեցին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/g_image10.jpg)
Դաղստանում պահպանվել է հին հայկական մատուռը, որը տեղի հայերը լեռնային Նյուգդի գյուղի բնակիչների հետ վերականգնում են իրենց միջոցներով։ Տարին մեկ անգամ Դաղստանի հայերը հավաքվում են այստեղ՝ նշելու Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնը, գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը։
Վերջին տվյալներով՝ Դաղստանում բնակվում է ավելի քան 5.000 հայ։ Նրանցից շատերն այն ընտանիքներն են, որոնք այստեղ բնակվում են ավելի քան 100 տարի։
Մատուռը գտնվում է Դերբենտի շրջանի Նյուգդի գյուղում՝ Դաղստանի հարավում։ Այդ տեղանքում 18-րդ դարում բնակվել է հայկական մեծ համայնք։ Սակայն ավելի ուշ մարդիկ ստիպված են եղել տեղահանվել։
Այժմ եկեղեցին պաշտոնապես չի գործում և շատ ժամանակ դատարկ է լինում։ Չնայած դրան՝ այստեղ ժամանակ առ ժամանակ արարողություններ են տեղի ունենում։ Պատարագ մատուցելու համար այստեղ է գալիս Հյուսիսային Կովկասից հոգևորական Տեր Սարգիսը։ Նա ծնունդով Դաղստանից է, սակայն վաղուց այստեղ չի բնակվում։
Մանրամասները՝ tert.am կայքում: