Հայ աշակերտը չի մոռանում իր դասընկերներին

«Նայիրի» տղ. տարր. դպրոցի աշակերտները խոր գիտակցելով, որ այս օրերում ինչքան դժւար պայմաններում են ապրում սիրիահայերը եւ ինչքան անհրաժեշտ է այս օրերին Սիրիայում ապրող իրենց դասընկերներին օգնելը, որոշեցին կոտրելով իրենց գանձանակները՝ իրենց նւիրատւութիւնը կատարել Սիրիայում ապրող իրենց դասընկերներին:
Աշակերտները հաւաքեցին 8,975,000 ռիալ եւ փոխանցեցին թերթում տպագրւած հաշւեհամարին, գրում է «Ալիք» օրաթերթը: