Հայաստանի պատվիրակների հաղթանակը՝ Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/middle_443cd4545c20d0601321bef59830659f-300x225.jpg)
Սկսած 2002 թվականից՝ Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: Մասնակիցների թվով Հայաստանը զիջում է շատ երկրների, սակայն թիմային հաշվարկով՝ արժանանում պատվավոր տեղերի: 2010 թվականին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված խաղերն անցկացվել են Հայաստանում. մեր երկիրը նվաճել է 36 մեդալ /15 ոսկե, 14 արծաթե, 7 բրոնզե մեդալ և 43 դիպլոմ/՝ զբաղեցնելով խմբակային առաջին տեղը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ՝ ս. թ. մայիսի 2-7-ը Վոլգոգրադում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերին, որոնցում ընդգրկված էր 2604 մասնակից ավելի քան 26 երկրից:
Հայաստանյան պատվիրակությունը կազմված էր 15 հոգուց, այդ թվում` 7 մասնակից և ժյուրիի 4 անդամ։ Մասնագիտական հանձնաժողովներում Հայաստանից ընդգրկված էին Բարսեղ Թումանյանը /դասական երգեցողություն/, Արմեն Բաբախանյանը /դաշնամուր/, Ավետիք Գինոսյանը /կրկես/, Նունե Աղբալյանը /հագուստի դիզայն/:
Հայաստանի մասնակիցները դասական երգեցողություն, դաշնամուր, հագուստի դիզայն, կրկես անվանակարգերում արժանացել են հետևյալ մրցանակների.
Առաջին մրցանակ և ոսկե մեդալ – Սարգսյան Ջուլիետտա /«Կրկես» անվանակարգ/,
Առաջին մրցանակ և ոսկե մեդալ – Խալաթյան Սուսան /«Կրկես» անվանակարգ/,
Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ – Առուշանյան Անահիտ/«Դաշնամուր» անվանակարգ/,
Երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ – Բաժբեուկ-Մելիքյան Սարգիս /«Դասական երգեցողություն» անվանակարգ/,
Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ – Միրզոյան Աննա /«Հագուստի ձևավորում» անվանակարգ/,
Երրորդ մրցանակ և բրոնզե մեդալ – Աբրահամյան Մարիաննա/«Դաշնամուր» անվանակարգ/ ,
Դիպլոմ – Արիստակեսյան Լուսինե /«Կրկես» անվանակարգ/։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: