Շառլ Ազնավուրը Հայաստան է եկել որդու հետ.News.am

Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը Հայաստան է եկել որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ: Քիչ առաջ հյուրանոցի մոտ Ազնավուրին դիմավորեցին նրա ընկերները, այդ թվում ՝ հայտնի ջազմեն Գարի Քեսայանը կնոջ հետ, որոնք շնորհավորեցին շանսոնիեին 90-ամյակի կապակցությամբ (ֆոտոռեպորտաժ):
Հիշեցնենք, որ 90-ամյա շանսոնիեն մայիսի 12-ին, մենահամերգ է տալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին ներկա կլինեն նաեւ երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Շառլ Ազնավուրը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am