Ուխտագնացություն Ախթալա, Հաղպատ, Սանահին և Օձուն

Մայիսի 4-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն»  կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը կազմակերպեց ուխտագնացություն ՀՀ Լոռու մարզում  գտնվող հայկական  միջնադարյան  հոգևոր և  պատմական տաճարներ: Ուխտագնացությանը  մասնակցում էին  հայ, վրացի, ռուս, ուկրաինացի և  ղազախ  ազգությունների ուխտավորներ: Ընդհանուր առմամբ  ուխտագնացությանը մասնակցում էր վեցից մինչև 70 տարեկան 130 մարդ:  

Ուխտավորներին  ուղեկցում էին  Վիրահայոց թեմի հոգևոր հայրեր Տ. Նարեկ քահանա Ղուշչյանը, Գևորգ սարկավագ Անտոնյանը, թեմի  բաժինների  ղեկավարներ  Լևոն Իսախանյանը, Վալերի Բադալյանը, Իսայի Աբովյանը, Իննեսա Սարուխանյանը և Գևորգ Պողոսովը:

Ուխտագնացության նպատակն էր, հոգևոր սննդի հետ միասին, ուխտավորներին ծանոթացնել հայկական  մշակութային ժառանգությանը և ճարտարապետական  հուշարձաններին: Հարկ է նշել, որ Հաղպատ և Սանահին  մենաստանային համալիրները մտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության   ցանկի  մեջ:

Վիրահայոց թեմի մամլո դիվան 

unnamed (20) unnamed (21) unnamed (22)

Scroll Up