Ջեյմս Ուորլիքը ԱՄՆ-ում հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին կհանդիպի.NEWS.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսին Լոս-Անջելեսում հանդիպում կունենա ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա նաեւ տեղեկացրել է, որ Հյուսթոնում մեկ այլ հանդիպում է նախատեսվում` ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներ կտարվեն:
Ավելի վաղ Ուորլիքը գրել էր, որ վարշավյան հանդիպմանն է սպասում, որին համանախագահները հակամարտության կողմերի հետ հետագա քայլերը կքննարկեն: