Գերմանիայի Ենա քաղաքում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին Գերմանիայում առաջին անգամ Ենա քաղաքի քաղաքապետարանի հրապարակում զետեղվել է Հայաստանի դրոշը, որը խոնարհեցվել է՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Իր ուղերձում Ենայի  քաղաքապետ դոկտոր Ալբրեխտ Շրյոթերը նշել է, որ Հայաստանի դրոշի խոնարհեցումը նախ և առաջ Գերմանիայի մեղսակցությունը հիշեցնելու նշան է: Բացի դրանից, այն պետք է ուշադրություն հրավիրի այն փաստի վրա, որ Ցեղասպանության ճանաչումը մինչ օրս մերժվում է Թուրքիայի կողմից:

Scroll Up