Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն՝ մասնակցելու Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը: Գագաթնաժողովին Հանրապետության Նախագահը հանդես կգա ելույթով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Scroll Up