Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված 3 գրքի շնորհանդեսը

Ապրիլի 18-ին, ժ.14:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված 3 գրքի շնորհանդեսը (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բ/կ, 9-րդ հարկ, «Էրեբունի» դահլիճ):

Միջոցառման մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հետ համատեղ հրատարակված «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում» ժողովածուի մեջ ամփոփված են Հայոց ցեղասպանությանը վերաբերող հիմնական միջազգային իրավական փաստաթղթերը, որոնց մեծ մասը առաջին անգամ է ներկայացվում հայերեն լեզվով:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի հետ համատեղ իրականացրած «Միգրացիան և հայկական նոր սփյուռքը» էթնոսոցիոլոգիական հետազոտությունը նվիրված է բնակչության միգրացիային և դրա արդյունքում ձևավորված որակապես նոր հայկական սփյուռքում էթնիկ գոյատևմանը:

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ համատեղ հրատարակված «Արդի լեզվաքաղաքականության խնդիրները» Մայրենիի օրվան նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածուն նվիրված է արդի լեզվաքաղաքականության խնդիրներին, առկա մարտահրավերներին:

Scroll Up