«Հենրիխ Մխիթարյանը թագավորական խաղ ցուցադրեց».Championat.com

Ռուսական հանրահայտ Championat.com-ը, անդրադառնալով Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի «Բավարիայի» դեմ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին, գրում է.
«Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումից հետո քչերը կցանկանային լինել Հենրիխ Մխիթարյանի տեղը։ Այս մասին տեղեկացնում է HayNews.am–ը: Հայ կիսապաշտպանը տապալեց առաջին հանդիպումը, իսկ երկրորդում բաց թողեց հաշիվը 3։0 դարձնելու իրական հնարավորությունը:
Հարկավոր է ասել, որ նման բաներ հաճախակի են տեղի ունենում Հենրիխի հետ, սակայն նա ապացուցեց, որ կարողանում է դիմակայել այդպիսի հարվածներին։
Մյունխենում հենց Մխիթարյանը բացեց հանդիպման հաշիվը, ում խփած գնդակը հաղթական դարձավ դորտմունդցիների համար։ Թվում էր` «Բորուսիան» չի կարողանա դիմադրել «Բավարիային»։ Կլոպը նույնիսկ համարձակվել էր պահեստայինների նստարանին թողնել Ռոբերտ Լևանդովսկուն, իսկ Գվարդիոլան դուրս էր բերել մարտական կազմը։ Սակայն «Ռեալի» նկատմամբ հաղթանակը «Բորուսիայի» ֆուտբոլիստներին ազատեց վախից ու նրանք «Բավարիային» ցույց տվեցին այնպիսի դիմադրություն, որը մյունխենցիները չէին սպասում»,-գրում է ռուսական կայքը:
Մանրամասն՝ HayNews.am–ում: