«Հավերժի ճամփորդը»՝ Ավստրալիայում

ՀՀ սփյուռքի նախարարության «Ավստրալիայի հայ համայնքների կրթմշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության» ծրագրի շրջանակներում Սիդնեյ մեկնեցին ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախմբի երգչուհիներ Լիլիթ Գրիգորյանը և Ռոզա Հովսեփյանը՝ հայ համայնքին ներկայացնելու Կոմիտասին նվիրված «Հավերժի ճամփորդը» ներկայացումը:

Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ ապրիլի 11-ին Հայ Առաքելական Ս.Հարություն եկեղեցում: Նրանց ներկայացրեց Ռամկավար ազատական կուսակցության Ավստրալիայի մասնաճյուղի ատենապետ, «Սփյուռք-Հայրենիք» համագաղութային մարմնի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի անդամ Հայկ Լեփեջյանը:

Միջոցառմանը ներկա էին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, արժ. հայր Ավետիս Համբարձում­յա­նը, Բազմամշակութային և փոխհարաբերության հանձնախմբի նախագահ Ստեփան Քրքյաշարյանը, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարար Գլեդիս Բերեջիկլյանը, Վուիլըբիի քաղաքապետարանի անդամներ, համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ և այլ հյուրեր:

Ներկաները հնարավորություն ունեցան ապրելու Կոմիտասով, տեղեկանալու նրա կյանքի մանրամասներին, վայելելու նրա անզուգական երաժշտությունը:

«Հավերժի ճամփորդը» ներկայացման հեղինակ Սարգիս Նաջարյանի հետ հարցազրույցը կարող եք լսել այստեղ:

unnamed (4) unnamed unnamed (1) unnamed (2) unnamed (3)

Scroll Up