Քեսաբահայերի աջակցության գործողություն Թբիլիսիում

Ապրիլի 6-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն Սիրիայի պատերազմում զոհվածների հոգու խաղաղության համար: Սգո արարողությանը  ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Այնուհետև  Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի, «Վրաստանի հայ համայնքի», «Թբիլիսիի հայերի վեհաժողովի» նախաձեռնությամբ, հայերից կազմված խումբը, հոգևոր հայր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանի ուղեկցությամբ, եկեղեցուց շարժվեց դեպի Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենք:  Բողոքի ցույցի մասնակիցները պահանջեցին  դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները և  պատասխանատվության ենթարկել Թուրքիային՝ Քեսաբի և հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու  համար:

 Ցույցի մասնակիցները, շարունակելով բողոքի գործողությունը, քաղաքի կենտրոնական Ճավճավաձե մայրուղով քայլերթով հասան Թուրքիայի դեսպանատուն: Նրանց ձեռքերում էին «Պահպանենք Քեսաբը», «Դադարեցրեք  հանցագործ գործողությունները Քեսաբի դեմ» տարբեր լեզուներով պաստառներ:

 Վիրահայոց թեմի մամլո դիվան

unnamed (11) unnamed (12) unnamed (13) unnamed

Scroll Up