Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Մոսկվայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/BF2557ED-1849-4AB0-8039-8D1BBEA3DEF9_w308_r1.jpg)
Ապրիլի 4-ին Մոկսվայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
Բանակցություններին արծարծվեց առաջիկայում բարձր մակարդակով հադիպում կազմակակերպելու հնարավորությունը։
Համանախագահները շարունակեցին նախարարների հետ քննարկումները
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից :