Հայապահպանության գործառույթը մեր օրերում ստանձնել է Հայաստանի Հանրապետության սփյուոքի նախարարությունը. նամակ Վիեննայից

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար տիկին  Հ. Հակոբյանին

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ տիկին Ա. Համբարյանին

Սեծազնի´վ տիկին Հակոբյան,

Հարգարժա´ն տիկին Համբարյան,

Դարեր շարունակ հայ ժողովրդի ազգային աոանձնահատկությունները, հայ լինելու գիտակցումը սերունդներին փոխանցվել են ընտանիքի միջոցով: Ընտանիքն է, որ եղել է հայապահպանության ամենակարևոր օղակը:

Հայապահպանության գործառույթը մեր օրերում ստանձնել է Հայաստանի Հանրապետության սփյուոքի նախարարությունը, որի կազմում ընդգրկված մասնագիտական, բարոյահոգեբանական և, իհարկե, հայրենանվեր բարձր նկարագիր ունեցող հայերը ջանք ու եոանդ չեն խնայում սփյուոքում ազգապահպան սուրբ ու բավականին բարդ գործին օժանդակելու համար՝ հենասյուն ընտրելով հայերենը՝ որպես օտարացումի դեմ պատնեշ:

Հարկ ենք համարում նշել, որ ազգապահպանական միջոցառումների իրականացման, ուսուցիչների վերապատրաստման նոր ուղղությունների և ծրագրերի մշակման, ազգային հոզևոր-մշակութային արժեհամակարգի պահպանման ու զարգացման գործում յուրահատուկ հայրենանվեր գործունեությամբ հատկապես արժևորում ենք Ձեզ, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից, գիտակրթական ծրագրերի բաժնի պետ ազնվափայլ տիկին Սիրվարդ Համբարյանին:

Յուրահատուկ գնահատանքի են արժանի Ձեր կողմից «Սփյուռք ամառային դպրոց 2013» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներն անցան հետաքրքիր և բարձր մակարդակով:

Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել Վիեննայի Հովհաննես Շիրազ դպրոցին դասագրքերով և օժանդակ նյութերով ապահովելու գործում Ձեր ունեցած ավանդի համար:

Վիեննայի Հայ Առաքելական եկեղեցական վարչության, ինչպես նաե Վիեննայի Հովհաննես Շիրազ դպրոցի ղեկավարութան անունից առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, հարգելի´ տիկին Համբարյան, և մաղթում Ձեզ նորանոր հաջողություններ՝ Ձեր հետագա հայապահպան գործունեության ընթացքում:

Հայրենասիրական ջերմագին ողջույններով՝

Վիեննայի ՀԱԵՎ ատենապետուհի Ռ. Ղազարյան

Վիեննայի Հովհաննես Շիրազ դպրոցի տնօրեն  Վ. Ամիրջանյան

Scroll Up