Որ ժողովուրդների գենոմի ձևավորմանն են հայերն ունեցել անմիջական մասնակցություն (աղյուսակ)

Մաքս Պլանկի անվան գերմանական կազմակերպությունը և Օքսֆորդի համալսարանի գիտնական Գարեթ Գելենտալը երկու ամիս առաջ հրապարակեցին իրենց հսկայական հետազոտության արդյունքները, որի նպատակն էր պարզել, թե ինչ մասնակցություն է ունեցել այս կամ այն ժողովուրդը հին ազգերի գենետիկ կապիտալի ձևավորման հարցում։

Շատ կայքեր, ուսումնասիրելով գիտնականների կողմից բացված կայքը, զարմանքով գրեցին, որ չինական «հան» ժողովրդի ձևավորման հարցում հայերն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել։ Բանն այն է, որ «մետաքսե մեծ ճանապարհի» վրա հայերը ակտիվ շփումներ են ունեցել տարբեր ժողովուրդների հետ, քանի որ ներգրավված են եղել ասիական մայրցամաքի առևտրային գործունեության մեջ։ Չինացիների գենոմում հայկական գենը ներկայացված է 4 տոկոսով, ինչը բավականին մեծ թիվ է կազմում։ Համեմատության համար ասենք, որ հարևան ճապոնացիների հետ չինական գենն ավելի քիչ առնչություն ունի, քան հայերի։

Ավելին, Իտալիայի ներկայիս տարածքում ապրող մարդկանց գենոմում «հայկական ներկայությունը» նույնպես բավականին մեծ է։

Սակայն այսքանով հայերը «չեն սահմանափակվել», և դարեր շարունակ ակտիվ մասնակցել են շատ ժողովուրդների գենետիկ կապիտալի ձևավորմանը։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում տարբեր ժողովուրդների գենոմում հայկական գենի առկայության ցանկը՝ ըստ Admixturemap.paintmychromosomes.com կայքի։

Ժողովուրդ Հայկական գեն (%)
Ադիգեյցիներ 5.9
Բեդվիններ 3.2
Բուրուշո (ներկայիս Պակիստան) 0.8
Կամբոջացիներ 0.5
Կիպրոսցիներ 1.6
Դրուզներ 6.6
Արևելյան սիցիլիացիներ 3.8
Եգիպտացիներ 3.4
Վրացիներ 12.4
Հազարացիներ (կենտրոնական Աֆղանստան) 3.7
Հնդկաստանի հրեաներ 3.0
Իրանցիներ 7.5
Հորդանանցիներ 4.2
Լեզգիններ 13.8
Մաքրանի (ներկայիս Հնդկաստան) 2.9
Բիրմացիներ 1.3
Պաղեստինցիներ 1.7
Փուշտուներ 1.3
Ռուսներ 0.5
Բուշմեններ 0.3
Սաուդիներ 4.0
Սինդհի (ներկայիս Պակիստան) 1.1
Հարավիտալացիներ 6.2
Իսպանացիներ 0.8
Սիրիացիներ 4.5
Թունիսցիներ 2.6
Թուրքեր 9.9
Տոսկանացիներ 10.7
ԱՄԷ 1.1
Ույղուրներ 0.9
Ուզբեկներ 3.4
Արևմտյան սիցիլացիներ 4.2
Scroll Up