ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանին

Մարտի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում և Սփյուռքում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ու առաջընթացին վերաբերող հարցեր:
Վահան Շաքարյանը նախարար Հրանուշ Հակոբյանին նվիրեց «Արմթաբ» հայկական արտադրության պլանշետ:
Իր խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նվերի համար և հավելեց, որ այս պլանշետները հայկական գենի ու գաղափարի արդյունքն են, և մենք պետք է աշխարհասփյուռ հայությանը հորդորենք, պատգամենք, որ եթե հայ ենք, ապա պետք է բոլորս մեր ընկերություններում, կազմակերպություններում օգտագործենք հենց մեր՝ հայկական արտադրանքը: