Ախալցխայում շուտով ձևավորվելու են նոր չորս շրջանային վարչություններ

Որպես ինքնակառավարման քաղաք`  Ախալցխայում կարող են ձեւավորվել չորս շրջանային վարչություններ: Տվյալ հարցի շուրջ տեղական ինքնակառավարման մարմնում արդեն ընթանում են խորհրդակցություններ: Նոր օրենքին կասկածով են վերաբերվում խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:

Որպես ինքնակառավարման քաղաք ձեւավորվելուց հետո Ախալցխայի քաղաքապետարանի տարածքը բաժանվելու է մի քանի շրջանային բաժինների:

Մասնավորապես Ազղորի,Վալեի, Ծուղրութի եւ Ուրավելիի շրջանային կազմում կմտնեն իրենց շրջակա տարածքներում գտնվող գյուղերը, իսկ Ախալցխայի կազմում կընդգրկվի Իվլիտա բնակավայրը, Սաֆարայի վանական համալիրը եւ Ղրել, Մինաձե, Չեչերեկ գյուղերը:

Ինչպես նշում են Ախալցխայի գամգեոբայում (քաղաքապետարանում) ` նրանք արդեն ստացել են հրահանգներ կենտրոնական ղեկավարությունից , որ այս գործընթացը ընթանա եւ ավարտվի մինչեւ 2014 թվականին տեղի ունենալիք ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

«Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները այս հարցին նայում են կասկածանքով: Նրանք կարծում են, որ մինչեւ ընտրությունները այս գործընթացը չի կարող ավարտվել: Ինչպես նշում է խորհրդարանական ընդդիմադիր մաժորիտար պատգամավոր Զուրաբ Չիլինգարաշվիլին` խորհրդակցություններին ընթացքում համատեղ պետք է պատրաստել պահանջվող ենթակառուցվածքների ցանկ, բայց գամգեոբայում նման ոչինչ չի կատարվում:

Տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց հերթին եւս քննադատաբար են մոտենում շրջանների նոր բաժանումներին, քանզի տվյալ բաժանումները առաջ են բերում բազմաթիվ հարցեր`  մասնավորապես մշակույթային, սոցիալական եւ ենթակառուցվածքային հարմարությունների բացակայության ու այլ տարբերությունների պատճառով:

Ըստ կառավարության որոշման` տարածքային արդիականացումները ընթանալու են Ախալցխայում, Զուգդիդում, Օզուրգեթում, Գորիում, Մցխեթայում, Թելավում եւ Ամբրոլաուրիում:

Akhaltskha.Net

Scroll Up