Հայ, ադրբեջանցի և վրացի ռոք երաժիշտները ելույթ կունենան Թբիլիսիում

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երաժիշտները ելույթ կունենան Թբիլիսիում անցկացվելիք Tbilisi BLITZKRIEG Fest միջազգային ռոք փառատոնին, որը կկայանա մարտի 25-27-ին, տեղեկացնում է Грузия online-ը։

«Առաջին երկու օրերի ընթացքում երաժիշտները կմրցեն Հարավային Կովկասն աշխարհի խոշորագույն ռոք փառատոնում՝ Wacken Open Air-ում ներկայացնելու հարցում, որը տեղի կունենա հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը՝ Գերմանիայում։ Երկրորդ տեղը զբաղեցրած խումբը կմեկնի «Underwall Festival» միջազգային փառատոնին, որն ամեն տարի տեղի է ունենում Խորվաթիայում»,- հաղորդել է Tbilisi BLITZKRIEG Fest փառատոնի PR մենեջեր Սոֆիա Տետրաձեն։

Կազմակերպիչների խոսքերով՝ մասնակիցների ընտրությունը տեղի է ունեցել 2013թ.-ի սեպտեմբերին և ընթացել է մի քանի փուլերով. հայտերի ընդունում, լսումներ, ընտրություն։

Վրաստանն ու Ադրբեջանը ներկայացնելու են 3-ական խմբեր, իսկ Հայաստանը՝ մեկ խումբ։

www.tert.am

Scroll Up