Մոսկվայում տեղի ունեցավ միջոցառում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում

Մոսկվայում ՀՀ դեսպանությունից «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են, որ մարտի 12-ին Մոսկվայի Լազարյան եղբայրների անվան Արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ թիվ 2042 հանրակրթական դպրոցում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և վերոհիշյալ դպրոցի տնօրինության աջակցությամբ տեղի է ունեցել ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կազմակերպված ցերեկույթ` նվիրված համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք հայազգի ներկայացուցիչների, ովքեր 2014թ, ինչպես նաև նախորդ տարիներին ներառված են եղել ՀՀ Սփյուռքի նախարարության «Մեր Մեծերը» ծրագրում, այդ թվում՝ Կոմիտասին, Պարույր Սևակին, Սայաթ-Նովային:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցչական անձնակազմը, Մոսկվայի այլ հայկական (այդ թվում՝ կիրակնօրյա) դպրոցների տնօրեններ, դեսպանության ներկայացուցիչներ:
Դպրոցի սաների կատարմամբ հնչել են հատվածներ վերոհիշյալ մեծերի բանաստեղծական և երաժշտական ստեղծագործություններից: Նման բարձր մակարդակով հայազգի մեծերին նվիրված միջոցառման կազմկերպումը ևս մեկ անգամ ընդգծում է հայրենանվեր մեծ անհատների ճանաչողութան կարևորությունը, որը նպաստում է հայապահպանության հիմնախնդրի լուծմանը, երիտասարդության լայն շրջանում ազգային արմատների ճանաչմանը, ազգային ինքնության ամրապնդմանը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Վ. Մելքումովան և դեսպանության մշակույթի բաժնի խորհրդական Մ.Բաբայանը: