Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտութան կարգավորման հարցը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Հանդիպմանը ներկա են եղել ինչպես Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), այնպես էլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Անջեյ Կասպրչիկը:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի ներկայիս իրադրությունը:

Մարտի 11-ին Մոսկվայում տեղի կունենա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Վերջին անգամ Հայաստանի և Արբեջանի արտգործնախարարները հանդիպել էին հունվարի վերջին Փարիզում, որից հետո համանախագահները տարածաշրջանային այց կատարեցին, Բաքվում և Երևանում հանդիպեցին երկու երկրների նախագահներին, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին:

http://armenpress.am/

Scroll Up