Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում «թերթեցին» ողբերգական պատմության էջերը

Դահլիճում հավաքվել էին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի նախապատրաստական խմբակների , ինչպես նաև մյուս խմբերի ավագ դասարանների սաները, ուսուցիչները, ծնողները: Հնչում է «Դլե- յամանը»:

Այնուհետև Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի դիտում` Սումգայիթյան ջարդերի 26- ամյա տարելիցին նվիրված: Նախքան ֆիլմի դիտումը Հայոց պատմության ավարտական խմբակի սան  Ա. Քեյանը կարդաց դասախոսություն ` Սումգայիթյան ջարդերի և հայերի նկատմամբ իրագործած սպանդի մասին:

Դասախոսության նպատակն էր ներկաներին և ապագա սերունդներին ևս մեկ անգամ ծանոթացնել և փոխանցել 1988 թվականի հայերի հանդեպ կատարած ոճրագործությանը:

Դասախոսության և ֆիլմի ավարտին հաջորդեց քննարկումը: ԱԵԿ-ի պատմության ուսուցիչ Վաչագան Ռստակյանը նշեց, որ թուրքական ցեղերը ունեն իրենց բնորոշ մի հատկություն. ինչ վայրի մեթոդներով նրանց նախնիները իրագործեցին հայերի ցեղասպանությունը 1915 թ.-ին, նույն մեթոդները կիրառվեցին ինչպես Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, այնպես էլ հայ սպա Գուրգեն Մարգարյանի նկատմամբ` Բուդապեշտում : ԱԵԿ-ի տնօրեն Վալերի Արաբյանը նշեց, որ կգա մի օր, երբ թուրքը կճանաչի և կհատուցի :

Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և անցկացումը նպատակ է հետապնդում մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը նպաստելու և անցյալի հիշողությունները վառ պահելու:

Akhaltskha.Net

Scroll Up