2014թ. շարունակվելու են մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման աշխատանքները

Ինչպես 2013թ., այս տարի ևս շարունակվելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների  ինչպես հիմնանորոգման, այնպես էլ մասնակի նորոգման աշխատանքները:

2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում թվով 23 մանկապարտեզներում: Ցանկում ընդգրկվել են  վերանորոգման առավել առաջնահերթ կարիք ունեցող մանկապարտեզները:

Աշխատանքների շրջանակում  կիրականացվեն ինչպես ամբողջությամբ հիմնանորոգման, այնպես էլ տանիքների, դռների ու պատուհանների փոփոխման և նորոգման այլ աշխատանքներ:

Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հայտարարված մրցույթների արդյունքներն ամփոփելուց հետո՝ սահմանված ժամանակացույցով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Scroll Up