Կայացավ «Իմ Հայաստան» փառատոնի գեղարվեստական խորհրդի աշխատանքային խորհրդակցությունը

Փետրվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական խորհրդի աշխատանքային նիստը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանը, «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, Հայաստանի պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանցը, «Իմ Հայաստան» փառատոնի «երգչախմբային արվեստի օրերի» գեղարվեստական ղեկավար Լիլիթ Դանիելյանը:

«Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել պարարվեստի, խմբերգային արվեստի օրեր, ասմունքի երեկո, դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն և հայ երգի օր:

Քննարկվեցին փառատոնի մասնակիցների կեցության ապահովման, Երևանում և ՀՀ մարզերում փառատոնի անցկացման նպատակով կազմակերպական և տեխնիկական ապահովման հարցեր:

Scroll Up