Ռումինիայի Հայոց թեմում Վարդանանց տոնի առթիվ մատուցվել է Սուրբ պատարագ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/Untitled10.jpg)
Ռումինիայի Հայոց թեմի Առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետաց մայր եկեղեցում այսօր` փետրվարի 27-ին` Սուրբ Վարդանանց տոնի առթիվ Սուրբ
պատարագ մատուցեց Տեր Հեթում քահանա Թարվերդյանը: Սուրբ պատարագի ավարտին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք: Տաթեւ Սրբազանն իր քարոզի խոսքում նշեց, որ 451 թվականի մայիսին` Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելության իրավունքը:
Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր, Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին:
Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին` Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ:
Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում նվիրյալների հավատն ու ոգին:
armenpress.am