Համահայկական առաջին Ձմեռային խաղեր. Մոսկվայի հոկեյիստները 11:4 հաշվով հաղթեցին Մոնրեալի թիմին

Փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում մեկնարկեց Համահայկական առաջին Ձմեռային խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարը:

Մոսկվայի հոկեյիստները 11:4 հաշվով հաղթեցին Մոնրեալի իրենց մրցակիցներին:

Արդեն առաջին խաղափուլում գրանցվեց 6:0 հաշիվ հօգուտ Մոսկվայի թիմի: Մոնրեալցիները իրենց մեջ ուժ գտան երկրորդ խաղափուլը 2:0 հաշվով շահելու` կրճատելով հաշվի մեջ եղած տարբերությունը: Երրորդ խաղափուլում մոսկվացի հոկեյիստները խփեցին 5 գոլ, փոխարենը բաց թողնելով 2-ը:

Մոսկվա – Մոնրեալ խաղն ավարտվեց  11:4 ընդհանուր հաշվով: Հաջորդ խաղում հանդիպելու են Երեւանի եւ Մոնրեալի թիմերը: Ձմեռային համահայկական խաղերի հոկեյի մրցաշարին մասնակցում են միայն նշված 3 թիմերը՝ Երեւան, Մոսկվա, Մոնրեալ:

big_c1d23c17c big_6f2af2343 big_8fed05970 big_c6eac1ead big_aff44e03c big_3f2598577

Լուսանկարները՝ PAN Photo

Scroll Up