Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Այցի շրջանակներում նախատեսված են Գիորգի Մարգվելաշվիլի հանդիպումները Հանրապետության բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:
Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Վրաստանի նախագահը փետրվարի 27-ին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: