Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց Թեմերը միասին մեծ շուքով նշեցին Ղևոնդյան քահանաների տոնը

Այս տարի Սուրբ Ղևոնդյան քանահանների տոնին Բուլղարիայի Հայոց թեմի պատմության մեջ առաջին անգամ նշվեց քահանաների տոնը: Այն աննախադեպ էր նրանով, որ Եվրոպայի մեջ առաջին անգամ երկու տարբեր թեմեր միասին տոնեցին այս գեղեցիկ տոնը:
Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի նախաձեռնությամբ Ռուսեի Ս. Աստվածածին եկեղեցում էին հավաքվել թեմում ծառայող բոլոր քահանաներն ու սարկավագները, ինչպես նաև հոգեշնորհ հայր սուրբի հրավերով Բուլղարիա էին եկել Ռումինիայի Հայոց թեմի քահանանները՝ թեմակալ առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանի գլխավորությամբ: Տոնի առթիվ Սուրբ և անմահ Պատարագ մատուցեց Տաթև սրբազանը: Սրբազան հայրն իր քարոզում շնորհավորեց բոլոր քահանաններին՝ կարևորելով նրանց դերն ու նշանակությունը համայնքի կյանքում:
Հավարտ Սուրբ Պատարագի Տաթև սրբազանը կատարեց նաև դպրական տվչության կարգ, և թեմի տարբեր եկեղեցիներում ծառայող երեք նվիրյալներ ստացան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի առաջին չորս աստիճանները:
Ղևոնդյանց տոնին, ընդունված կարգի համաձայն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ քահանայական լանջախաչ կրելու իրավունք ստացավ Պլովդիվի հոգևոր հովիվ Տ. Հրաչ քահանա Մուրադյանը, ով առաջնորդական տեղապահ հայր Աբգարի ձեռքից էլ ստացավ քահանայական լանջախաչ:
Պատարագին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ բուլղարահայ տարբեր համայնքներից, ինչպես նաև եկեղեցիների Ծխական խորհուրդների և Թեմական խորհուրդի անդամներ՝ իրենց ատենապետներով հանդերձ: Պատարագից հետո միասին բոլորը մասնակցեցին սիրո ճաշի, որից հետո տեղի ունեցավ Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմերի քահանաների ժողով: Ժողովի ընթացքում քննարկվեցին եկեղեցական արարողություններին վերաբերող մի շարք հարցեր:
http://gantegh.agbubulgaria.org/