Թուրքիայում առաջին անգամ քաղաքապետարանի վրա հայերեն ցուցանակ են փակցրել

Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանի շենքի վրա փակցվել է 4 լեզվով ցուցանակ։

Սուրի ներկայիս քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի նախաձեռնությամբ քաղաքապետարանի մուտքի մոտ փակցված ցուցանակի վրա թուրքերենով, քրդերենով, հայերենով եւ ասորերենով գրված է «Սուրի քաղաքապետարան»։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը Սուրի քաղաքապետարան այցի ժամանակ նկատել էր, որ քաղաքապետարանի ցուցանակները թուրքերենով եւ քրդերենով էին եւ հարցրել էր քաղաքապետին, թե ինչու հայերենով գրություն չկա, երբ Սուրի շրջան մտնող ճանապարհներին կան հայերենով «Բարով եկաք» գրությունները, ինչին ի պատասխան Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը խոստացել էր շտկել սխալը եւ ավելացնել նաեւ հայերենը։

Նշենք, որ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով։  Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:

Աբդուլլահ Դեմիրբաշի նախաձեռնությամբ 2013-ի սեպտեմբերին Դիարբեքիրում տեղադրվել է Թուրքիայում կոտորված հայերի, քրդերի, ասորիների, հրեաների եւ եզդիների հիշատակին նվիրված հուշարձան։

NEWS.am

???????????????????????????? BhT_XNEIMAAzG9P

Scroll Up