Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված միջոցառումներ Իսի-լե-Մուլինոյում

Փետրվարի 21-ին Իսի-լե-Մուլինո քաղաքի Մանուշյան խմբի հրապարակում կայացավ Ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Իլ-դը-Ֆրանսի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և հարյուրավոր ֆրանսիացիներ:
Միջոցառմանը ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ Մանուշյանի խմբի անդամ, 97-ամյա Արսեն Չաքըրյանը՝ պատմելով ներկաներին նացիստական ուժերի դեմ խմբի գործողությունների մասին իր հիշողությունները: Այնուհետև ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին Միսաք Մանուշյանի կիսանդրու առջև: