Գեզի այգու տարածքից հայտնաբերված հայերի տապանաքարերը տեղափոխվել են Շիշլիի գերեզմանատուն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/195496.jpg)
Ստամբուլի Թաքսիմի հրապարակի վերակառուցման ծրագրի շրջանակներում շինարարության ժամանակ Գեզի այգու տարածքից հայտնաբերվել էին հայկական գրություններով տապանաքարեր, որոնք համապատսխան ստուգումներից հետո տեղափոխվել են Շիշլիի հայկական գերեզմանատուն։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Գեզի այգում հայտնաբերված Սուրբ Հակոբ գերեզմանատան տապանաքարերը հնագիտական թանգարանում ուսումնասիրության են ենթարկվել, որի ժամանակ հաստատվել է, որ դրանք 17-ից 19-րդ դարերի տապանաքարեր են։
Հնագիտական թանգարանում ուսումնասիրվելուց հետո տապանաքապարերը տեղափոխվել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատուն։
Նշենք, որ Գեզի այգու տարածքում մինչեւ 1939-ը եղել է հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը։ 1939-ին պետության որոշմամբ քանդվել է գերեզմանատունը, որի տարածքի վրա կառուցվել է Գեզի այգին, «Դիվան» եւ «Հիլթոն» հյուրանոցները։