«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Հայ երիտասարդ բանաստեղծը՝ միջազգային մրցույթի հաղթող

Օրերս Կազանում անցկացված «Աստղային տոմս» միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել հայ բանաստեղծ Հարություն Հովակիմյանը: Մրցանակաբաշխությունն անցկացվել է «Աքսյոնով ֆեստ» փառատոնի շրջանակներում: Հարություն Հովակիմյանը հաղթող է  ճանաչվել «Պոեզիա» անվանակարգում:

Հարություն Հովակիմյանը ՀԳՄ անդամ է: 2010 թվականին գրականության ոլորտում արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին: NEWS.am STYLE-ի հետ զրուցում Հարությունը պատմում է, թե ինչպես է իր ստեղծագործությունը հայտնվել մրցույթում, ինչ ապրումներ է ունեցել մրցանակը ստանալիս եւ այլ մանրամասներ:

«Ինձ համար շատ անսպասելի էր այս մրցանակը: Մեկ տարի առաջ«Նժարների պարը» վերնագրով իմ բանաստեղծությունների շարքը տպագրվեց «Օկտյաբր» ամսագրում: Իսկապես երջանիկ էի, բայց երբեք չէի պատկերացնի, որ այն կգնահատվի ոչ միայն ընթերցողի կողմից, այլեւ Վասիլի Ակսյոնովի փառատոնի շրջանակում կարժանանա «Աստղային տոմս» միջազգային մրցանակին: Դա իսկապես հրաշք էր, սակայն մրցանակը մեծ հրաշքի դրսեւորումներից մեկն է»-, նշում է երիտասարդ բանաստեղծը:

Հովակիմյանի խոսքով՝ ինքը մրցույթի մասին տեղյակ չի եղել. առաջադրվել է ռուսական մամուլի կողմից:

«Ինչ-որ չափով ծանոթ էի Վ. Ակսյոնովի ստեղծագործություններին, նրա անվան փառատոնին, բայց չէի պատկերացնի, որ կստանամ այն մրցանակը, որին արժանացել են իմ սիրելի ժամանակակից գրող, արձակագիր Դենիս Օսոկինը եւ  տաղանդավոր բանաստեղծուհի Աննա Ռուսը»,-ասաց նա:

Խոսելով մրցանակը ստանալիս իր ապրումների մասին, Հարությունը նշեց, որ շատ հուզված էր:

«Մրցանակը ինձ հանձնեցին Կազանի Րատուշայում, Կազանի հարգարժան քաղաքապետի` Իլսուր Ռաիսովիչ Մետշինի գլխավորությամբ: «Աստղային տոմսը» ստանալիս բավականին հուզված էի: Ցանկությունս էր շնորհակալական խոսքս ավարտելուն պես բանաստեղծությունս ընթերցել հայերենով, ապա նոր ռուսերենով ` Անահիտ Թադեւոսյանի թարգմանությամբ: Նաեւ ես հրաժարվեցի ընթերցել երաժշտության ներքո, քանզի մեր աղոթքի լեզուն ինքնին երաժշտություն է… Ցանկությունս ողջունեցին նաեւ փառատոնի կազմակերպիչներն ու ներկաները, եւ խոսքս ավարտելուն պես շնորհավորողները հիշեցին Կոմիտասին, Փարաջանովին, Նարեկացուն… »:

Անդրադառնալով իր հետագա ծրագրերին, Հովակիմյանը նշեց, որ պատրաստվում է տպագրել բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն եւ ավելի խորը զբաղվել իր երկրորդ մասնագիտությամբ` հագուստի մոդելավորմամբ, «եւ պարզապես ապրել… »:

NEWS.am STYLE

Scroll Up