ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակին նվիրված ընդունելություն ԱՄՆ-ում
Փետրվարի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակին:
Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ հասարակական-քաղաքական շրջանակների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ամերիկահայ համայնքային կառույցների անդամներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, ԱՄՆ տարբեր գերատեսչությունները ներկայացնող պաշտոնյաներ դիվանագետներ և ռազմական կցորդներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: