Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆային (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` փոխնախարար Մանասարյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բենինի դեսպանը հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան կրթության, մշակույթի, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Ձեռք բերվեց պայմանավորվածություն պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև: Երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպություններում փոխգործակցության շարունակությունն ու ամրապնդումը և իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: աԱյս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: